Չարենցավան քաղաքում իրականացվեց «Երիտասարդների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը նոր մեդիայի միջոցով» ծրագրը
Մայիսի 20-23-ը ՀՀ 2017 թ. երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվեց «Երիտասարդների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը նոր մեդիայի միջոցով» ծրագիրը, որին ակտիվ մասնակցում էին ԵՈՒՀԿ անդամները:
Քառօրյա դասընթացները հագեցած էր նոր գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերմամբ ու զարգացմամբ:
Սեմինար-դասընթացների ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին նոր գիտելիքներ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում ամրագրված հրապարակայնության և թափանցիկության մեխանիզմների, մասնակցային կառավարման գործընթացի, քաղաքացիական լրագրության, ճիշտ լուսանկարելու, լրագրողական նյութ պատրաստելու, նոր մեդիայի և բլոգավարության վերաբերյալ, ստեղծեցինք բլոգներ` ներկայացնելով մեր պատրաստած լրագրողական նյութերը:
Դասընթացի երրորդ օրը այցելեցինք Չարենցավանի քաղաքապետարան, դասընթացի մասնակիցները հարցազրույցներ վարեցին ՏԻՄ ներկայացուցիչների հետ:
Շնորհակալություն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը ծրագիրը հովանավորելու և աջակցելու համար:
Շնորհակալություն Չարենցավանի քաղաքապետին և քաղաքապետարանի ողջ անձնակազմին մեզ՝ երիտասարդ, սկսնակ լրագրողներիս, ջերմ ընդունելու և աջակցելու համար:
Շնորհակալություն դասընթացավար Նազելի Ավագյանին՝ հիանալի ծրագրի, նոր գիտելիքների ձեռքբերման համար:
Թող նմանատիպ ծրագրերը շարունակական լինեն 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում:

Նկարները՝ Տ.Ծատուրյանից, Գ.Գևորգյանից

Комментарии
Отправить комментарий